Ալիևը և էրդողանը քննարկել են Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

Ադրբեջանի

նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբՆշելով, որ այս

որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը:Ալիևը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանը միշտ եղել է Թուրքիայի կողքին:Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Իլհամ Ալիևին աջակցության և արտահայտած դիրքորոշման համար: Նա

նաև նշել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին:Պետությունների ղեկավարները գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի միջև բոլոր ոլորտներում եղբայրական և բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ:Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ին հայ ժողովրդին հղված ուղերձում

ԱՄՆ նախագահների շարքում առաջին անգամ պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Բայդենն իր ուղերձում օգտագործեց «ցեղասպանություն» եզրույթը:Նշենք, որ վերջին օրերին ակտիվացել էին խոսակցություններն այն մասին, որ

Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ամերիկյան լրատվամիջոցները, վկայակոչելով ԱՄՆ նախագահի վարչակազմի իրենց աղբյուրները, նշում էին, որ Բայդենն անգամ այդ մտադրության մասին տեղյակ է պահել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Իրավաբան.net

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.