Հարգելի՛ համաքաղաքացիներ,2021 թվականի ապրիլի 23-ին՝
ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ
նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչությանկողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:
Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ: