Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները…ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես արդեն հայտնել ենք, Ազատության հրապարակում մեկնարկել է

Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ ավանդական ջահերով երթը։ Քիչ առաջ Ազատության հրապարակում այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները, որից հետո սկսեցին երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք, որտեղ

Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ խոնարհում են այն բոլոր երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:Այս տարի երթի կարգախոսն է «Ճանաչում, դատապարտում, հատուցում»:Հիշեցնենք, որ ՀՅԴ

Հայաստանի Երիտասարդական միության կողմից կազմակերպվող ջահերով երթն առաջին անգամ անցկացվել է 1999թ.։Ջահերով երթը կավարտվի Ծիծեռնակաբերդում միասնական աղոթքով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.