Հաշված րոպեներ առաջ ..այս ուշ ժամին Արմեն Սարգսյանը տեսեք ինչ արեց

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Բարձրագույն

կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին փաթեթը չի ստորագրել եւ դիմել է ՍԴ: Այս մասին NEWS.am-ը

տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:Նախագահն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է. «Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն

Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության,

ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն

է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.