Հերթական անգամ Գագիկ Ծառուկյանը գործով է ապացուցում,որ կանգնած է ժողովրդի կողքին

Ամեն նոր առիթ ևս մեկ անգամ փաստում է, որ հասարակական-քաղաքական

գործիչ Գագիկ Ծառուկյանը մշտապես կանգնած է պետության ու ժողովրդի կողքին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Մուլտիգրուպ կոնցեռնի» հիմնադիրն առաջին անգամ չէ, որ երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակի պայմաններում

կանգնում է երկրի ու ժողովրդի կողքին: Թեև երկրում ներքաղաքական որոշակի զարգացումներ են տեղի ունենում, սակայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելով ընդդիմադիր դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ամենաժողովրդական քաղաքական ուժը, շարունակում է տարբեր ուղղություններով ծրագրեր իրականացնել:Կարճ ասած, ինչպես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է բազմիցս նշել, իրենք գործի մարդ են և մշտապես գործով են զբաղված,

ոչ թե` օդում քամի անելով: Եվ, իսկապես, անկախ ամեն ինչից ԲՀԿ-ն իր առաջնորդի հանձնարարությամբ մշտապես ամեն ջանք գործադրել է և շարունակում է գործադրել ինչպես երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելուն նպաստելու, այնպես էլ դժվարին իրավիճակում հայտնված ժողովրդին օգնելու համար:Նրա մասին խոսում են տարիներ ի վեր իր կողմից կյանքի կոչված ու հաջողություն գրանցած ծրագրերն ու գործերը: Դրանք այնքան շատ են, որ բոլորը թվարկել պարզապես հնարավոր չէ:

Բավական է զրուցել Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցած ցանկացած անձի հետ և պարզ կլինի, թե ինչու են բոլորն այդչափ հարգում ու բարձր գնահատում նրան: ԲՀԿ-ն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մեկ բռունցք դարձած ամեն գնով փորձում է օգնել դժվար կացության մեջ հայտնված երկրին ու ժողովրդին: Սա եղել և շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանի և

նրա ղեկավարած քաղաքական ողջ թիմի մտածելակերպն ու ապրելակերպը, որի շնորհիվ այսօր ևս նրանք իրենց նպաստն են բերում, որպեսզի երկիրն օր առաջ դուրս գա այս իրավիճակից:ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.