Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ ժամանակներս
կդրվի Հորադիզ-Զանգիլան ճանապարհի հիմքը և կսկսվի օդանավակայանի կառուցումը Զանգիլանում: Այս մասին հաղորդում է
«Սպուտնիկ Ադրբեջանը»:«Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի շինարարությունը արագորեն առաջ է ընթանում, և շուտով
կսկսվի Զանգիլանի նոր օդանավակայանի շինարարությունը: Երրորդ օդանավակայանը կկառուցվի Լաչինի շրջանում», — ասաց նա AzTV-ին տված հարցազրույցում: