Փաշինյանը ստում է պարզ մարդկանց. Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ․ Լեւոն Քոչարյան

Նիկոլ Փաշինյանը

գիտակցաբար խաղում է մարդկանց նուրբ զգայարանների հետ։ Այս մասին տելեգրամյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը՝ անդրադառնալով Փաշինյանի մարզային այցելություններին։«Նա շրջում է մարզերով, ստում է պարզ

մարդկանց, խոստանում բաներ՝ լավ իմանալով, որ դրանք հնարավոր չեն, գիտակցաբար խաղում մարդկանց նուրբ զգայարանների հետ, իր իսկ մեղքով զոհված մեր տղաների շիրիմներին աներեսի պես համարձակվում մոտենալ…Նա

պարզապես նման է անհույս թմրամոլի, ով իր թմրանյութը ստանալու համար պատրաստ է ամենավերջին ստորության, կստի ամենահարազատ մարդկանց, կգնա ամենանենգ քայլին, կխոստանա ինչեր ասես… միայն թե ստանա իր ուզածը»,- գրել է նա։Հիշեցնենք, որ Փաշինյանի այցի ընթացքում երեկ միջադեպ է գրանցվել Վայոց Ձորի Գետափ համայնքում, երբ զոհվածի

հարազատը Փաշինյանին չի թույլատրել մոտենալ իր հարազատի շիրիմին:Ես դրա իրավունքն ունեմ, ձեզ թույլ չեմ տալիս. Վայոց ձորում զոհվածի հարազատը Փաշինյանին թույլ չտվեց մոտենալ գերեզմանին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.