Ռուսաստանի կառավարությունը որոշում է կայացրել
դեպի Ռուսաստանի տարածք լիզինգային կամ վարձակալական հիմունքներով ավտոմեքենաների մուտքի հետ կապված կարգի ու գործողության ժամկետների մասին։
Ըստ այդմ, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»լրատվական գործակալությունը, օտարերկրացիները կարող են Ռուսաստան մուտք գործել նման մեքենաներով, առանց մաքսատուրք վճարելու դրանց համար։Խոսքը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններում մշտական բնակություն ունեցողներին։
Կարեւոր է, որ ֆիզիկական անձը, որը նման ժամանակավոր կերպով տրանսպորտային միջոցի փոխադրում է կատարում չունենա
չկատարված պարտավորություններ մաքսային վճարումների հարցում կամ չունենա վարչական տույժ ԵԱՏՄ տարածքում։