Սպասված և շատ լավ լուր թոշակառուների համար…Որոշումը ընդունվեց քիչ առաջ…մանրամասներ

ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովն քննարկեց եւ դրական եզրակացություն

տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծին, որը կառավարությունն անհետաձգելի է համարել:Հիմնական զեկուցող Սմբատ Սաիյանը հայտարարեց, որ նախագծի նպատակն է կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելը: 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների

թիվը կանխատեսվում է 497394:Այնուհետ մեջբերվեց 2017 թվականի «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը, 2017» զեկույցը, համաձայն որի ծայրահեղ աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ:Փոխնախարարը ներկայացրեց,

որ հաշվի է առնվել իրավիճակը եւ կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նվազեցնելու կառավարության նպատակադրումը՝ առաջարկվել է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ:

«Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահվելու է ՀՀ կառավարությանը: Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները:

Սա նախատեսում է բյուջեի ծախսերի ավելացում, դրանք 2019-ի բյուջեով նախատեսված են:Օրենքի ընդունումից հետո, դրան հետադարձ ուժ կտրվի եւ վերահաշվարկ կիրականացվի ընթացիկ տարում վճարված կենսաթոշակների մասով: Տարբերությունը կվճարվի քաղաքացիներին»:Տեղեկացրեք Ձեր մտերիմներին

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.