Գերիների
վերադարձի հարց երեկ նախատեսված չի եղել, ինքը սովորական աշխատանքային այցով էր Բաքվում, «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ,
այսպես է արձագանքել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը երեկ Ադրբեջանից ժամանած դատարկ օդանավի վերաբերյալ հարցին:Իսկ նախապես տարածված տեղեկությունները, թե Ադրբեջանից օդանավով Հայաստան է
վերադառնում է գերիների խումբ, Մուրադովը որակել է կեղծ պրովոկացիա և բնակչությանը թյուրիմացության մեջ գցելու փորձ:Մինչդեռ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ
Քոչարյանն այսօր ավելի վաղ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ Փաշինյանի Մոսկվա այցից հետո գերիների հարցով եղել է պայմանավորվածություն, որը սակայն խախտվել է:ԱՂԲՅՈՒՐ