ՊՆ-ն հրապարակել է այս գիշեր ավտովթարից մահացած զինվորների անունները

Ապրիլի 15-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Արամուս

գյուղի մոտակայքում, երթ իրականացնելիս, վրшերթի են ենթարկվել N զորամասի զինծառայողներ:Վրшերթի հետևանքով տեղում մшհшցել են պայմանագրային

զինծառայողներ, ավագ սերժանտ Արամ Վահանի Բադալյանը (ծնվ. 1988թ., ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ) և կրտսեր սերժանտ Լևոն Սամվելի Մկրտումյանը

(ծնվ. 1992թ., ԶԶՀԾ Տավուշի ՄՏՍ):ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կnրստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Արամ Բադալյանի և Լևոն Մկրտումյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:Վրшերթի ենթարկված մեկ զինծառայող

ստացիոնար բուժման է ընդունվել ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, առողջական վիճակը գնահատվում է ծանր: Մյուս զինծառայողները ՊՆ ԿԿԶՀ-ում բժշկական զննություն անցնելուց հետո վերադարձել են ծառայության վայր:աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.