ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն զորքեր են տեղայում Ռուսաստանի սահմանին….ՇՈՅԳՈՒ

Միացյալ

Նահանգներն ու ՆԱՏՕ-ն Հյուսիսային Ամերիկայից զորքեր են տեղակայում Ռուսաստանի սահմանին մոտ: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ փոխանցում է РИА Новости-ն:«Հիմնական ուժերը կենտրոնացվում են

Սևծովյան և Բալթյան տարածաշրջաններում»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության գերատեսչության ղեկավարը:Սերգեյ Շոյգուն հավելել է, որ, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տարածքի հարևանությամբ տեղակայվելու է 40 հազար զինվորական, 15 հազար միավոր սպառազինություն

և ռազմական տեխնիկա, ներառյալ՝ ռազմավարական օդուժը:ՌԴ պաշտպանության նախարարի հավաստմամբ՝ Հյուսիսատլանտյան դաշինքն ամեն տարի անցկացնում է «բացահայտ հակառուսական ուղղություն ունեցող» օպերատիվ պատրաստության մինչև 40 միջոցառում:

Գարնանը կանցկացվեն վերջին 30 տարվա ընթացքում դաշինքի ամենամասշտաբային՝ Defender Europe-2021 զորավարժությունները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.