Միանվագ աջակցություն՝ մարզերում
բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար. Ավինյան (տեսանյութ)..Մարզերում բնակարան ձեռք բերելու
կամ տուն կառուցելու համար կառավարությունը միանվագ աջակցություն է տրամադրում առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող այն ընտանիքներին, որոնց հիփոթեքային վարկը տրամադրվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո։Սա «Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովության պետական ծրագրի»միայն առաջին բաղադրիչն է։ Մյուս երկուսի մասին՝ առաջիկայում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հրապարակելով տեսանյութ: