Ոստիկանության Կոտայքի բաժնի
ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 8-ին Կրասնոդար-Երևան չվերթով Հայաստան ժամանելուց հետո Կոտայքի բաժին է ներկայացել 49-ամյա Արթուր Գ.-ն, որը մարտի 17-ից հետախուզվում
էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր,տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը,
իրացնելը կամ օգտագործելը) և 329-րդ(Պետական սահմանն ապօրինի հատելը) հոդվածների մեղադրանքով Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: