Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների
քննությունները. ԿԳՄՍ նախարարի հրամանը….ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը: 4-րդ դասարան. Հունիսի 22-ից հուլիսի 3-ն
անցկացվում է գիտելիքների ստուգում հետևյալ առարկաներից. «Մայրենի» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե: «Մաթեմատիկա» (գրավոր, թեստ). քննությանը տրվում է 60 րոպե: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների համար նաև «Ռուսաց լեզու» (բանավոր): Ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար ստուգում է կազմակերպվում նաև մայրենի լեզվից և գրականությունից (բանավոր): Հաստատվել են 4-րդ, 9-րդ և
12-րդ դասարաններում սովորողների քննությունները. ԿԳՄՍ նախարարի հրաման Առաջադրանքները կազմվում են հաստատության մեթոդմիավորումների կողմից: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի թեստերը կազմվում են ռուսերենով։ Գիտելիքների ստուգման առաջադրանքները (առնվազն
4 տարբերակ) կազմում են դպրոցների մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի կողմից մշակված նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված և դպրոցում գործածվող դասագրքերից Հաստատվել են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում սովորողների քննությունները. ԿԳՄՍ նախարարի հրաման9-րդ դասարան. Հունիսի 30-ին անցկացվում է կենտրոնացված ավարտական քննություն «Հայոց լեզու» առարկայից
(քննության տևողությունը` 120 րոպե): Քննություն հանձնողների դիմում-հայտերը և ցուցակները դպրոցի տնօրենը լրացնում և ԳԹԿ է փոխանցում մինչև մարտի 10-ը: Բացի դրանից` 9-րդ դասարանցիները հունիսի 21-ից հուլիսի 5-ն ավարտական քննություններ են հանձնում հետևյալ առարկաներից.