Արմեն Դուլանը ներեղություն է խնդրել Ռոբերտ Քոչարյանից…միայն իմանաք ինչի համար

Լրագրող Արմեն Դուլանը

ֆեյսբուքյան իր էջում գրել է «Գնացինք…Նախ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Ֆեյսբուքի այն բազմաթիվ օգտատերերերին, որոնք սատարեցին ինձ այս անհեթեթ պատմության ողջ ընթացքում, երբ երկրորդ նախագահի գրասենյակի աշխաակիցներից մեկը ծիծաղելի մեղադրանք ներկայացրեց ինձ, պնդելով, թե ես իբր իրականությանը չհամապատասխանող

ինչ-որ բան եմ գրել նախկին նախագահի մասին, մինչդեռ իրականում բացարձակ ոչինչ չեմ գրել, այլ պարզապես իմ ԱՆՁՆԱԿԱՆ ֆեյսբուքյան էջում ընդամենը օգտագործել եմ այլ լրատվամիջոցի վաղուց շրջանառվող նյութը՝ հումորային մեկնաբանության համար։Այսինքն՝ այդ գրասենյակի հայտարարության հեղինակը որոշել էր մեղադրանք ներկայացնել ինձ մի բանում, որն իրականում ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։ Գիտե՞ք ինչը հիշեցի։

Այն զավեշտալի դրվագը, երբ վերջերս դատավոր Դանիբեկյանը շարունակ փորձում էր երկրորդ նախագահին մեղադրել Քրեական օրենսգրքի մի հոդվածով, որն այլեւս ՉԿԱՐ, ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՐ։ Այ հեր օրհնածներ, գոնե այդ զավեշտը հիշեիք եւ գիտակցեիք, թե ինչ զավեշտալի իրավիճակում եք ինքներդ ձեզ դնում դուքՀիմա նրանց մասին, ովքեր, երեւի ոգեւորված երկրորդ նախագահի գրասենյակի, մեղմ ասած, բավական տարօրինակ հայտարարությամբ, վիրավորեցին, հայհոյեցին ինձ եւ պարզապես ստեր տարածեցին իմ մասին,

չխորշելով նույնիսկ դիտավորյալ կերպով ազգանունս աղավաղելուց։ Մի քանի անգամ ուզում էի առանձին առանձին պատասխանել ամեն մեկիդ գրած ակնհայտ հիմարություններին՝ թե իբր ներողություն եմ խնդրել նախկին նախագահից, որովհետեւ վախեցել եմ իրենից, կամ իբր պաշտոն եմ ակնկալում նրանից։Ակամա ուզում ես հարց ուղղել նմաններին՝ ինքներդ ձեզնո՞վ եք չափում ուրիշներին։ Ներողություն եմ խնդրել, որովհետեւ, ինչպես ասում էր մեծն Սարոյանը, այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, մարդիկ բարեկիրթ են։ Այդ պատճառով էլ ՀԱՐԳՈՒՄ եմ բոլոր ներկա ու նախկին նախագահներին՝ անկախ այն բանից, թե ինչպես եմ գնահատում նրանց գործունեությունը։ Ուղղակի ինձ անձնապես վիրավորողներն ու հայհոյողները դժվար թե հասկանան, թե ինչ է նշանակում հարգանքը մարդու նկատմամբ։ Ինձ հասցեագրված մեկնաբանությունները դրա ամենավառ ապացույցն են։Դրա համար էլ հասկացա, որ ամեն մեկիդ առանձին պատասխանելը պարզապես անիմաստ զբաղմունք է՝ ոնց որ պրժեւալսկու ձիուն, օրինակ, փորձես սովորեցնել Մենդելեեւի աղյուսակը։

Խոստովանեմ, միշտ համոզված եմ եղել, որ ինչ-որ մեկը ժամանակին նման փորձ արել է, ինչի հետեւանքով էլ խեղճ ձին անհետացել է աշխարհի երեսից։ Ուստի որոշել եմ երջանկացնել ձեզ եւ պարզապես ուղարկել այնտեղ, որտեղ հանգչում են իմ կողմից տարիների ընթացքում արգելափակված ձեր անզուգական մակարդակի տեր տասնյակ օգտատերերը։ Գնահատեք՝ ամեն մեկը չէ, որ ինձ պես բարեհոգի կվարվեր ու կուղարկեր ձեզ այն միջավայրը, որն առավել հոգեհարազատ է ձեզ համար։Գնացինք…»։Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Դուլյանը Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության կապակցությամբ գրառում է կատարել, և ներողություն խնդրել Քոչարյանից.«Միշտ մեծ հարգանքով եմ վերաբերվել Հայաստանի բոլոր նախագահներին՝ թե ներկա, թե նախկին… Եւ եթե Ռոբերտ Քոչարյանը բացասական է գնահատել իմ ֆեյսբուքյան գրառումը, խնդրում եմ նրան ընդունել իմ անկեղծ ներողությունը…. Արմեն Դուլյան»,- գրել է Դուլյանը: Ավելի վաղ տան ևս մեկ գրառում էր կատարել, որում նշել էր, որ Արցախի բյուջեից մեծ գումարներ են հատկացվում նախկին նախագահների կարիքների համար, ապա ջնջել էր գրառումը: Դուլյանի այս գրառմանը անդրադարձել էր

Քոչարյանի գրասենյակը.«Տարածված մի կեղծիք կա, իբր Արցախի նախկին նախագահները ԼՂՀ բյուջեից մեծ կենսաթոշակ են ստանում։ Այնքան մեծ, որ ուսուցիչների աշխատավարձը չի բավականացնում։ Սա, կրկնեմ, կեղծիք է. Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ Նախագահի պաշտոնը թողնելուց հետո երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել։Այս փաստը ստուգելու համար առանձնապես չարչարվելու կարիք չկա․ ընդամենը մեկ հարցում է պետք անել ԱՀ կառավարություն։ Գիտի՞, արդյոք, հարցում անելու միջոցի մասին «Ազատության» նախկին լրագրող Արմեն Դուլյանը: Վստահաբար՝ այո։ Բայց ինչպե՞ս բաց թողնի երկրորդ Նախագահի հասցեին մի կեղտոտ սուտ ասելու ու մի քիչ էլ վաստակելու հնարավորությունը։ Օգտակարը՝ հաճելիի հետ։ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող» ,- ասված է հայտարարության մեջ»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.