82 տարեկան
հասակում մահացել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արման Նավասարդյանի ընտանիքին, մտերիմներին և ընկերներին․․․
Աստված Ձեր հոգին լուսավորի, պարոն Նավասարդյան․․․ Արման Նավասարդյանը երկար տարիներ Հայ-Ռուսական համալսարանի Համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչն էր, իսկ վերջին ժամանակներս՝ նույն ամբիոնում գիտական խորհրդատու էր»,-նշված է համալսարանի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արման Նավասարդյանը ծնվել է 1939 թվականի ապրիլի 6-ին: Կրթություն՝ 1956-1960 թթ. Վալերի Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարան 1974-1976 թթ. ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա 1988-1989թթ.
ԽՍՀՄ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիա, ղեկավար կադրերի վերապատրաստում 2015-2018 թթ.
Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի միջազգային հարաբերությունների և համաշխարհային քաղաքականության ամբիոնի հայցորդ