Խոշոր ավտովթար Արարատի մարզում

Այսօր՝ ապրիլի

11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-

ճակատի բախվել դեպի Երևան ընթացող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 2-ին տեղափոխել են Երևանի «Էրեբունի»

բժշկական կենտրոն:Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.