Ինչներդ ավելացավ այ հոգով թշվառներ….

Մեր ընտանիքը

բաղկացած է 13 անդամներիցՍեպտեմբերի 27֊ից այս կողմ 13֊ից 10֊իս մոտ ծննդյան օրեր են եղել, այսինքն առիթ ենք ունեցել նույնիսկ նեղ ընտանեկան մթնոլորտում տաս անգամ ծննդյան օր նշել, առավել ևս երբ այդ 10֊ից մեկ անդամը պատերազմի լիարժեք մասնակից է եղել և պատերազմի մեկնարկից 60 օր նրա կենդանի կամ զոհված լինելու

մասին տեղեկություն չենք ունեցել, և միայն մեկնարկից 60 օր հետո նրա ողջ լինելու մասին հասած լուրը մեզ համար նրա երկրորդ ծննդյան օրն էր դարձել, բայց դա էլ չենք նշել։Չենք կարողացել բարոյահոգեբանական պատնեշը ճեղքել ու ինչ որ բան նշել, որովհետև որդեկորույս ընտանիքների հանդեպ ներսում մի տեսակ գլխիկոր մեղավություն ենք զգում,

որովհետև մեզ մտովի համադրել ենք մեր տոնական առիթով հավաքված միջոցառման պատկերի և իրենց ցավը սրտներում մեխված որդեկորույս ընտանիքների վշով լի տների լռության մեջ…Դա իհարկե չի նշանակում որ մարդիկ ոչինչ

չպետք է նշեն կամ եթե նշել են ուրեմն բարոյականությունից զուրկ են, բայց ամեն ինչին շնորք ու ձև կա, կամ էլ չկա, այսօրվա մեկժամյա հրավառությունը վկաԴիտեք նաև այս անչափ հուզիչ տեսանյութը, որտեղ փոքրիկը այցելելով հոր գերեզմանին սկսեց ասմունքել․․

Ինչնե՞րդ ավելացավ ա՛յ հոգով թշվառնե՜ր…Շող Մովսիսյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.