Ահա թե որտեղ են պահվում մեր հայ գերիները

ՀՀ

գլխավոր դատախազության քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետԳրիգոր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Երեկ ականատես եղանք հերթական աբսուրդային իրավիճակի «հանգուցալուծմանը»։ Պարզ տրամաբանական վերլուծությունը ցույց է տալիս,որ գերիների պահվելն ազերստանում նախապես պլանավորած էրայս դավաճանական իշխանությունների կողմից։

Ասվածի մասին են վկայաում հետևյալ փաստերը.1) Մոտ 75 կամավոր գերեվարվել է նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագրի կնքումից հետո,երբ ազերները հարձակման անցան երկու հայկական գյուղերի ուղղությամբ և գրավեցին դրանք։

Հիշեցնեմ՝ իշխանական ուժերը որևէ միջոց չձեռնարկեցին հայկական զինվորական միավորումներին օգնության հասնելու համար։ Ավելին՝ բոլոր տվյալները խոսում էին այն մասին, որ մեր զինվորականներին այդ տարածքներ են ուղարկել ազերների կողմից դրանց նկատմամբ գերիշխող դիրքեր վերցնելուց և փաստացի դրանց նկատմամբ հսկողություն հաստատելուց հետո։ Պատմության էջերը վերընթերցելիս մենք կարող ենք վերհիշել նման դրվագներ՝ պարսկական, պարթևական, մամլուքական արքունիքներ հանձնած պատանդներ,որոնք հաղթանակած կողմի համար անվտանգության երաշխիք են և սեփական կամքը թելադրելու միջոց

1) Հայ գերիները պահվում են ազերական ՔԿՀ-ներում՝մեր վայ-իշխանությունների սանկցիայով՝ հանդիսանալով լրացուցիչ խաղաքարտ ընդդեմ սեփական ժողովրդի ներպետական իշխանական պայքարում 2) Այս պահին ՀՀ-ն անկախ պետություն չէ, այլ կիսանկախ է և վասալական կախվածության մեջ է գտնվում թուրք-ազերական տանդեմից, քանզի այսօրվա անարգ իշխանավորների միակ իրական հենքն ու հույսն այդ տանդեմն է,

ընդ որում՝ չի բացառվում թուրքական ֆինանսական ներուժի և հատուկ ծառայությունների ներգրավելն առաջիկա ընտրական գործընթացներում (օրինակ՝ հօգուտ այսօրվա իշխանությունների ձայներգնել կամ հնարավոր օպոնենտների կյանքի և առողջության դեմ ոտնձգություններ ձեռնարկել);

3) Այս իշխանությունների դեմ յուրաքանչյուր հայ պետք է պայքարի այնպիսիեռանդով և անձնուրացությամբ, ինպես կպայքարեր 19-20-րդ դարերում թուրքական լծից ազատվելու համար»։

ԱՂԲՅՈՒՐ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.