ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Լեռնային Ղարաբաղի ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն

ապահովել են ռուսական հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրված հումանիտար օգնության առաքումն Ասկերանի շրջանի Փիրջավալ բնակավայր, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:Հումանիտար ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները շահույթ չհետապնդող «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն»

կազմակերպության կողմից ծալովի մահճակալներ, վերմակներ, բարձեր, սննդի պատրաստման համար գազայրիչներ և այլ գույք են փոխանցել Փիրջավալ բնակավայրում բնակվող 15 բազմանդամ ընտանիքի:Ընտանիքներին օգնելուց բացի, առաջնային ախտորոշման, որակյալ առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ սարքավորումներ՝ տոնոմետր, սրտի մոնիտոր, արյան գլյուկոզայի չափիչ, ջերմաչափեր,

բժշկական գույք և այլ իրեր են փոխանցել գյուղի առաջնային բուժօգնության և մանկաբարձական բուժկետին:Շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի բնակավայրում ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմը երկու

մարդասիրական գործողություն է իրականացրել, որի ընթացքում տեղի բնակչությանը փոխանցվել է ավելի քան 1 տոննա անհրաժեշտ իրեր, դեղեր և սննդի պարագաներ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.