Թուրքիան ստիպված է վերանայել իր քաղաքականությունը ՀՀ-ի հանդեպ….ԷՍՏՈՒԿՅԱՆ

«Առաջին լրատվական» զրուցակիցն է Ստամբուլում լույս տեսնող

«Ակօս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը– Արդեն երկու օր է՝ սոցիալական ցանցերում ֆլեշմոբ է սկսվել «Թուրքիան մեր թշնամին է» կարգախոսով: Ինչպե՞ս եք գնահատում սա, ծանո՞թ եք, որ Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր փորձում են այսպիսի տրամադրություններ ստեղծել:

– Ես ձեր ներկայացրած նոր հոսանքից տեղյակ չեմ, բայց, անշուշտ, այդ միտքը զարմանալի չէ, ընդունված ու համատարած միտք է, որ Թուրքիան մեր թշ նամին է: Այդ միտքը որոշ առումով արդարացում էլ ունի՝ հատկապես եթե դա դիտարկենք այս վերջին պատերազմի համատեքստում: Ստույգ է, որ Թուրքիան Հայաստանի և հայ ժողովրդի թշ նամին է: Սա քաղաքական մշակույթի կարևոր երևույթներից մեկն է, անհերքելի իրողություն է:

Այստեղ նույնիսկ նոր հանգամանք էլ չկա: Իսկ ո՞վ է հակառակը պնդել, ո՞վ է ասել, որ Թուրքիան մեր բարեկամն է – «Թուրքիան մեր թշ նամին է» այս ֆլեշմոբը որևէ արձագանք Թուրքիայում ունեցե՞լ է, թե՞ ոչ: – Ես չեմ լսել որևէ բան: Կարծում եմ՝ թուրքերի համար սա զարմանալի չպետք է լինի:– Հայաստանի իշխանությունները, մասնավորապես ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Թուրքիայի հետ մոտեցումներում շտկումների անհրաժեշտություն կա,

իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիան պետք է վերանայի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ: Դուք ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:– Քաղաքական դաշտում ճիշտ է, որ այդպես լինի, պետք է Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, 30 տարի շարունակվող շրջափակումը և դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը:

Այս բոլորը Թուրքիան ստիպված է վերանայել, և այդ առումով Նիկոլ Փաշինյանը ճիշտ է:Բայց մենք չպետք է խնդրենք Թուրքիային, որ վերանայի իր քաղաքականությունը, որովհետև մենք փոխադարձ համաձայնությամբ չէ, որ սառեցրել ենք մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, Թուրքիան միակողմանիորեն մերժել է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, փակել է ՀՀ-ի հետ իր սահմանը: Հետևաբար, այդ ամենը փոխելը իրենց գործն է:շարունակությունը՝աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.