Փաշինյանը
Մուրադովի հետ հանդիպում է խնդրել Hraparak.am-ի տեղեկություններով, ժամը 13։00-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հանդիպումը կարճ է լինելու, տևելու է 20-30 րոպե։Մեզ ասացին, որ հանդիպման նախաձեռնողը Փաշինյանն է, վերջինիս օգնականը զանգահարել է Մուրադովի օգնականին և հանդիպում խնդրել։Ըստ մեր տեղեկությունների՝
այս հանդիպումով Փաշինյանը հանրությանը փորձում է ցույց տալ, որ գերիների վերադարձի հետ կապված, այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց եղել է, և այնպես չէ, որ իրենք խաբել են ժողովրդին։Նշենք, որ երեկ Մուրադովը մեկնել էր Բաքու,
լուրեր տարածվեցին, որ ռազմագերիների խումբ է ժամանելու Հայաստան, Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն էլ հաստատել էր լուրը, սակայն պարզվեց, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել առանց գերիների։