ՏԵՍԱՆՅՈՒԹ…ՈՒղղաթիռ է իջել ՊՆ-ում ու տարել Պաշտպանության նախարարին…ինչ է կատարվում այս պահին ՊՆ-ում

Անհետ կորած զինծառայողների հարազատները դեռ

ՊՆ-ի մոտ են, նրանք ողջ գիշեր այստեղ են եղել:Քիչ առաջ Արսեն Ղուկասյանը հայտնեց, որ այս մեկ օրվա ընթացքում ոչ ԳՇ պետը, ոչ ՊՆ նախարարը չեն բարեհաճել մոտենալ ժողովրդին: Մի պահ ԳՇ պետն առաջարկել է 5-15 հոգու ընդունել,

սակայն ժողովուրդը պահանջն այն է, որ նա մոտենա ու խոսի ժողովրդի հետ:Ղուկասյանը հայտնեց, որ առավոտ շուտ, մի քանի րոպե առաջ ուղղաթիռ է իջել ՊՆ-ում ու ամենայն հավանականությամբ տարել Պաշտպանության նախարարին.

«Ես հիմա ասում եմ, լսեք՝ ով էս երկրում արհամարհում է զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, ինքն այս աշխարհի, այս մարդկության կողմից այնպես կարհամարհվի, որ կմղկտա:Դուք այս մի քանի օրվա

ընթացքում արեցիք քայլեր, որը ձեզ չի ներվելու երբեք: Դուք արհամարհեցիք մարդկանց, որոնց հարազատներն իրենց կյանքն են զոհել այս երկրի համար, ովքեր տառապում են ադրբեջանական բանտախցերում, այն շիրիմները, որոնք կան: Ձևական գնում եք Եռաբլուր, եսիմ ինչեր եք անում արա, դրանով հարց չի լուծվի, արա»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.