ՈՒղիղ միացում..«Բենզինի շշերը բերեք»ինչ է կատարվել ՊՆ-ի մոտ..ժամանել է ՀՀ ոստիկանապետը

ՊՆ-ի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ,

անհետ կորած զինծառայողների հարազատները երեկվանից այստեղ են, այսօր նրանց են միացել նաեւ ռազմագերիների հարազատները, որոնք երեկ հույս ունեին, որ իրենց որդիները կվերադառնան, սակայն պարզվեց, որ ոչ մի գերի չի վերադարձել Ադրբեջանից:Ինչ-որ պահի զինծառայողների ծնողները սկսեցին քաշքշել

ՊՆ դարպասները, վրա հասած ոստիկանների եւ նրանց միջեւ թեթեւ քաշքշոց տեղի ունեցավ: Ծնողներից մեկը մինչ այդ բենզինի շիշ բերեց ու մուտքի դռնից ներս թափեց, որը արագ մաքրեցին: Իսկ արդեն լարված իրավիճակում ծնողներն ասում էին՝ բենզինի շշերը բերեք լցնենք:՛,,Այստեղ էին ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը եւ

«Իմ քայլից» նարեկ Մկրտչյանը, որոնք հավաքվածներին ասացին, որ ՊՆ-ից ռաջրկում են ծնողների հետ հանդիպել դահլիճում: Ծնողները չեն համաձայնել, պահանջում են, որ նախարարը կամ ԳՇ պետը իրենք իջնեն ու ներքուում հանդիպել բոլորի հետ:Այստեղ է ժամանել նաեւ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ով մոտ 10

րոպե խոսել է անհետ կորածների ծնողների հետ, ապա մտել նախարարության շենք:Այս պահին ներսում խորհրդակցություն է ընթանում:Նշենք, որ այս ՊՆ-ի դրոնը ամբողջ ընթացքը վերեւից նկարահանում է:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.