Ձեր պաշտոնյաները
թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը․ Ռուստամ Մուրադով Այսօր «Հրապարակի» թղթակիցը «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի տարածքում հանդիպել է Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովին։
Մենք առավոտյան լուր էինք ստացել, որ այդ հյուրանոցից Մուրադովը ժամը 12։20-ին պատրաստվում է գնալ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման։Մեր թղթակիցը նրան տեսել է հյուրանոցի կայանատեղիում։ Մուրադովից հետաքրքրվեցինք, թե ինչու՞
էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան։«Կեղծ պրովոկացիա էր:
Նրանք թյուրիմացության մեջ են գցում բնակչությանը»,- պատասխանեց Մուրադովը։Մուրադովի թիկնազորը թույլ չտվեց նկարահանել, այդ պատճառով տեսանյութը միայն ձայնագրության տեսքով է։Մուրադովի հետ ամբողջական զրույցը՝
Hraparak.am-ի տեսանյութում