Վարչապետ
Նիկոլ Փաշինյանը ապրիլի 8-ին որոշում է ստերագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»
օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝ 1. Հայկ Ղալումյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաշտոնից: 2. Արթուր Ճաղարյանին նշանակել Հայաստանի
Հանրապետության Տավուշի մարզի Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»: Ինչպես արդեն հայտնել ենք, կառավարության
որոշմամբ Հայկ Ղալումյանը կնշանակվի Տավուշի մարզպետ։