Հրաշալի լուր….ՈՒշադրություն ՀՀ քաղաքացիների համար չեղարկվեց վիզային ռեժիմը

Սերբիայի

կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում:

Որոշումը հրապարակվել է Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հոկտեմբերի 28-ին: Սերբիայի Հանրապետությունը

նախատեսում նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: Հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում ԵԱՏՄ-ի միջազգային

գործունեության զարգացման համատեքստում միության անդամ-պետությունների վարչապետները մի կողմից և Սերբիայի վարչապետ

Անա Բ ռ նաբիչը ստորագրել են ԵԱՏՄ-ի և Սերբիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագիր:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.