Ես պարտավոր էի դա անել՝ելնելով իմ զբաղեցրած պաշտոնից…Քոչարյանը՝մարտի 1-ի դեպքերի հետ կապված

Ես պարտավոր

էի դա անել՝ ելնելով իմ զբաղեցրած պաշտոնից. Քոչարյանը՝ մարտի 1-ի դեպքերի հետ կապված Հետընտրական իրադարձություններ էին: Արդեն ընտրվել էր նոր նախագահը: Իմ ժամկետն ավարտին էր մոտենում:

Եւ 2008 թվականի ապրիլի 9-ից ես հանձնել եմ իմ լիազորությունները: Խոսքն իմ կողմից իմ իշխանությունը պահպանելու մասին չէր: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Անկարգություններ էին, բախումներ ոստիկանության հետ, սահմանվել էր արտակարգ դրություն: Զոհվել էր 2 ոստիկան, կար շուրջ 180 վիրավոր: Հիմնականում բեկորային վնասվածքներ էին եւ այրվածքներ Մոլոտովի կոկտեյլի հետեւանքով: Այսինքն՝ այն ամենն, ինչ ես արել եմ, սահմանել եմ արտակարգ դրություն: Ես պարտավոր էի դա անել՝

ելնելով իմ զբաղեցրած պաշտոնիցԵւ ի դեպ՝ մեկ շաբաթ առաջ Հայաստանի ՍԴ-ն չեղարկել է օրենքի հոդվածը, որի հատկանիշներով ինձ ներկայացվել էր մեղադրանք այդ իրադարձությունների առնչությամբ: Այժմ դատախազությունը փորձում է գտնել ինչ-որ հնարավորություններ գործը վերաորակավորելու համար: Սակայն չեմ կարծում,

որ նրանց դա կհաջողվի: Ես այդպես էլ չհասկացա՝ ինչպես կարող է նախագահը տապալել սահմանադրական կարգը: Մենք երեք տարի ասել ենք, որ դա պարզապես աբսուրդ է, եւ վերջապես ՍԴ-ն այդ որոշումը կայացրեց: Ի դեպ՝ հենվելով Վենետիկյան հանձնաժողովի եւ ՄԻԵԴ-ի եզրակացությունների վրա»,-ասել է նա:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.