Վիվա ՄՏՍ-ից հայտնում են․ «Հարգելի բաժանորդներ, Հ արկ ենք
համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ անհրաժեշտ է զերծ մնալ բջջային տարբեր հավելվածների միջոցով ու համացանցում տարածվող կեղծ հարցումներին ու մրցույթներին մասնակցելուց: Դրանք տարածվում են անհայտ անձանց կողմից՝ խարդախության նպատակով:Մասնավորապես, այդ կեղծ հարցումներն ու մրցույթները
նպատակ ունեն կորզել անձնական ու բանկային/քարտային տվյալներ կամ կոչ են անում բջջային հեռախոսահամարից զանգահարել միջազգային տարբեր ուղղություններով՝ բաժանորդներին պատճառելով նյութական վնաս:
Խնդրում ենք լինել զգոն և կասկածելի հայտարարություններ տեսնելու դեպքում չզանգահարել/տվյալներ չտրամադրել ու կապվել
մեզ հետ 111 կարճ համարով կամ անձնական նամակով:Շնորհակալություն»,-նշված է հայտարարության մեջ: