Տեսեք ինչ է ասել Արծրուն Հովհաննիսյանը․

Արծրուն Հովհաննիսյանը

սեփական դիմումի համաձայն զորացրվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում ծառայությունից. Հովհաննիսյանը պաշտպանության նախարարությունում զբաղեցնում էր կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության կրթության վարչության պետի պաշտոնը: Լուրն «Արմենպրես»-ին հայտնել են ՀՀ ՊՆ տեղեկտվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Արծրուն

Հովհաննիսյանը զորացրվել է սեփական դիմումի համաձայն»,- ասել են ՊՆ-ից: Հովհաննիսյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի հուլիս ամսից: Նույն տարվա մարտ-հուլիս ամիսներին նա եղել է ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ: 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ժամանակ ղեկավարել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մամուլի ասուլիսները:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.