Ես մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին և,անկասկած հաղթելու եմ…ՔՈՉԱՐՅԱՆ

Ես մասնակցելու եմ արտահերթ ընտրություններին և,

անկասկած, հաղթելու եմ։ Այս մասին Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում ասել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա պարզաբանել է, որ ընտրություններին կմասնակցի կուսակցությունների

դաշինքի գլխավորությամբ։ «Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն 2 կուսակցություն, բայց դաշինքին անդամակցել ցանկացողներն ավելի շատ են»,- հավելել է Քոչարյանը:Երկրորդ նախագահը հիշեցրեց, որ ինքը գլխավորել է Արցախն ու Հայաստանը, և երկու անգամ էլ հաջողվել է շտկել կրիտիկական իրավիճակը։

«Առաջին անգամ հաջողվել է ոչ միայն վերադարձնել Ղարաբաղի կորցրած տարածքները, այլեւ անվտանգության լուրջ գոտի ստեղծել նրա շուրջ»,- ընդգծել է նա:Որպես երկրորդ ձեռքբերում՝ Քոչարյանը նշել է Հայաստանի ՀՆԱ-ի և

բյուջեի արագ աճը իր նախագահության տարիներին։ 20 բալանոց սանդղակով Քոչարյանը Հայաստանի իրավիճակը «3» – ի է գնահատել։ «Երկրում իրավիճակը անբավարար է», – հավելել է երկրորդ նախագահը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.