Քոչարյանիը արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին

Ռոբերտ

Քոչարյանը արտահերթ ընտրություններին իր մասնակցության մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Քոչարյանն ասել է ռուսական Առաջին ալիքի եթերում Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում:

«Ես ղեկավարել եմ երկիրը 10 տարի, բայց անկուսակցական եմ: Կմասնակցեմ ընտրություններին՝ որպես կուսակցությունների դաշինքի ղեկավար»,-ասել է Քոչարյանն ու հավելել, որ ամենայն հավանականությամբ, դաշինքում կլինի երկու կուսակցություն:

Քոչարյանը, սակայն չի նշել, թե որ կուսակցություններն են դաշինք ստեղծելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.