Բացառիկ մանրամասներ…ինչու է Կարեն Կարապետյանն ամեն շաբաթ գալիս Հայաստան..բացառիկ մանրամասներ

Դեռեւս ապրիլի 3-ին ArmLur.am-ը տեղեկացրել էր,

որ Մոսկվայից Հայաստան է ժամանել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ Վերջինս ժամանել էր VIP սրահով, որտեղ նրան դիմավորել էին նախկին եւ ներկա մի քանի պաշտոնյաներ, այդ թվում՝ գեներալներ` թանկարժեք մեքենաներով:

ArmLur.am-ի լավատեղյակ աղբյունրեը փոխանցում են, որ Կարեն Կարապետյանը վերջին ժամանակահատվածում շատ հաճախ է Երեւան գալիս: Ավելին ըստ տեղեկությունների աշխատանքային օրերին Կարապետյանը Հայաստանում է, իսկ հանգստյան օրերին վերադառնում է իր ընտանիքի անդամների մոտ:

Նույն աղբյուրների համաձայն Կարապետյանը հանդիպումներ է ունենում քաղաքական տարբեր գործիչների հետ, հատկապես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ու քննարկում Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Մենք տեղեկացանք, որ Կարեն Կարապետյանը բոլոր քաղաքական ուժերի հետ հանդիպումների ժամանակ հստակ ասում է, որ ինքը որեւէ նախընտրական ցուցակում չի լինելու, իսկ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին սատարելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ ՔոչարյանինԻ դեպ,

ArmLur.am-ը տեղեկացավ, որ ապրիլի 3-ին օդանավակայանի VIP սրահում են եղել նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ու ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Սոնա Գրիգորյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.