Սրբազանի կոշտ անրադարձը Փաշինյանի Սուրբ Զատիկի պատարագին չմասնակցելու համար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 7-ի ՌԴ նախագահ

Պուտինի հետ հանդիպման ընդառաջ ինքնամեկուսացվել է ու չի մասնակցելու Մեծ Զատիկի Պատարագին։Հասարակության լայն շերտերի մոտ սակայն քննարկումներ են գնում այն մասին, որ վարչապետը անտեսում է եկեղեցին ու այդպիսով դեմարշ անում եկեղեցու դեմ։ Հիշեցնենք, որ Փաշինյանը չէր մասնակցել նաև Սուրբ

Ծննդյան Պատարագին։ArmDaily.am-ի հետ զրույցում Միքայել եպիսկոպոս Աջապահյանն ասաց, որ չի կարծում, թե դա եկեղեցու դեմ դեմարշ է։«Ես ավելի շատ կարծում եմ, որ երես չունի գալու` չի գալիս։ Ինչ դեմարշ։ Իր գալով կամ չգալով եկեղեցին

ոչ իր առաքելությունից է շեղվելու, ոչ էլ տոնական մթնոլորտ է խաթարվելու։ Անշուշտ, դա շատ վատ է երկրի համար, մթնոլորտի համար, բայց ինքն արդեն այն մարդն է, որ իրապես երես չպիտի ունենա եկեղեցի մտնելու», — ասաց սրբազանը։

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հավելեց, որ Փաշինյանը գիտի, որ անցանկալի անձ է` այդ իսկ պատճառով խուսափում է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.