ՈՒշադրություն շատ լավ լուր դպրոցականների համար

ԿԳՄՍ

նախարարի հրամանով հաստատվել են հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա օրինակելի

ուսումնական պլանները, որում սահմանվել են նաև դպրոցականների արձակուրդների օրերը: Իրավաբան․net-ը հայտնում է, որ հրամանի 18-րդ կետի համաձայն՝ նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում

(եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով:

Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով Նախարարությանը: Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը’ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով Նախարարությանը:

Այսպիսով․ուսումնական պարապմունքները հանրակրթական ուսումնական հաստատություններում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին’ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ’ առաջին, 32′ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Ուսումնական պարապմունքները Ավագ դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին’

ապահովելով ոչ պակաս, քան 34 ուսումնական շաբաթ Ավագ դպրոցի յուրաքանչյուր դասարանի համար: Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Ուսումնական պարապմունքները

Մասնագիտացված դպրոցում կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին’ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ’ առաջին, 32′ երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.