Գիտնականները կորցրած ատամներն աճեցնելու միջոց են առաջարկել

iPress.am-

Կիոտոյի համալսարանի եւ Ֆուկուիի համալսարանի (Ճապոնիա) գիտնականները գտել են գենետիկ մեխանիզմ, որը կարող է օգնել վերականգնել կորցրած ատամները: Այս մասին հաղորդվում է Science Advances ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ: Ինչպես հաղորդում է MedicalXpress-ը, գիտնականները պարզել են, որ USAG-1 գենի հակամարմինները կարող են խթանել ատամների աճը բնածին ագենեզով տառապող մկների մոտ:Հայտնի է, որ առանձին ատամների մորֆոգենեզը կախված է մի քանի

մոլեկուլների, այդ թվում՝ ոսկրային մորֆոգենետիկ սպիտակուցի (BMP) եւ Wnt ազդանշանային ուղու տարրերի փոխազդեցությունից: BMP-ն եւ Wnt-ը կարգավորում են մարդու սաղմի զարգացումը, հետեւաբար, նրանց ակտիվության վրա ազդող դեղամիջոցները կարող են խանգարել օրգանիզմի կարեւոր գործընթացներին: Ուստի գիտնականները թիրախավորել են այն մոլեկուլները, որոնք ճնշում են ազդանշանային գործոնները, ինչը ենթադրաբար ավելի անվտանգ է:USAG-1-ը փոխազդում է ինչպես BMP-ի, այնպես էլ Wnt-ի հետ: USAG-1-ի վրա տարբեր հակամարմինների ազդեցությունը մկների մոտ հանգեցրել է ծնելիության եւ գոյատեւման ցածր մակարդակի: Սակայն հակամարմիններից մեկը խախտել է գենի փոխազդեցությունը միայն BMP-ի հետ, ինչը հնարավորություն է տվել լիարժեք ատամ աճեցնել՝ առանց առողջությանը վնաս պատճառելու:Գիտնականների կարծիքով, ուսումնասիրության արդյունքները կարող են հիմք հանդիսանալ ատամների կորստի խնդրի լուծման նոր մեթոդների մշակման համար:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.