Սյունիքի մարզի Շոռնուխ համայնքից կրկին անհետացել են….

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից անհետացել

է ևս 6 կով։ Մառախուղի պատճառով կովերն անցել են ադրբեջանցիների հսկողության տակ մնացած տարածք ու անհետացել են։Դեռևս մարտի կեսերին Շուռնուխի բնակիչներից մեկի 13 կովերն անցել էին թշ նամու հսկողության տակ

գտնվող տարածք։ Հայ սահմանապահներին ու ռուս խաղաղապահներին ադրբեջանցիներն ասել էին, որ երբ գտնեն, կվերադարձնեն, սակայն մինչև օրս չեն վերադարձրել։ Մոտավորապես 3 օր առաջ էլ 6 կով է անհետացել։

168.am–ի հետ զրույցում Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանն ասել է, որ որևէ նորություն չկա։ «Դե, մեր ոչ ազնիվ հարևանները

խոստացել էին, որ հենց գտնեն, կվերադարձնեն, բայց մինչև օրս նորություն չկա։ Դե, հիմա 13-ին գումարեք 6, 19 կով այս պահին չկա։

6 կով մի երեք օր առաջ է անհետացել մառախուղի պատճառով»:Նա նաև շեշտել է, որ թշ նամին հայկական կողմին մեկ անգամ է թույլատրել մտնել իր հսկողության տակ եղած տարածք ու կովերին փնտրել, դրանից հետո արգելել է ու ասել, երբ գտնեն՝ կվերադարձնեն։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.