Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են,
որ ապրիլի 3-ին, տեղական ժամանակով ժամը 12:15-ին (Գրինվիչի ժամանակով’ ժամը 08:15-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ
պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.30⁰ և արևելյան երկայնության 46.03⁰ աշխարհագրական կոորդինատներով’ Հայաստան’ Դաստակերտ
քաղաքից 8 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը
կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքում’ 2-3 բալ ուժգնությամբ: