Ողջ ապրիլի ընթացքում ինչ եղանակ է սպասվում ՀՀ-ում

Ապրիլին շարունակվում է ավելանալ արևի բարձրությունը

հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը, սակայն արևափայլի տևողությունը կազմում է հնարավորի 40-50%, որը բացատրվում է ապրիլին դիտվող զգալի ամպամածությամբ: Օդի ամսական միջին ջերմաստիճանը

հանրապետությունում կազմում է +4.7⁰C, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6⁰C:Ամենացուրտն ամսվա առաջին տասնօրյակն է՝ +2.7⁰C (բարձր լեռնային շրջաններում դեռ գրանցվում է բացասական ջերմաստիճան):Ապրիլի կեսերին 2000 մետրից բարձր վայրերում դիտվում է օդի օրական միջին ջերմաստիճանի

անցումը 0⁰C բարձր, որը համարվում է ձմռան ավարտ, տաք շրջաններում տեղի է ունենում օրական միջին ջերմաստիճանի անցումը 10⁰C բարձր: Ապրիլի առաջին տասնօրյակում բավականին մեծ են ջերմաստիճանային տարբերությունները` միջին ջերմաստիճանը Գեղարքունիքում, Կոտայքում, Շիրակում, Արագածոտնի լեռնային շրջաններում կազմում է +2.5…+3.0⁰C, Լոռիում, Տավուշում՝ +7…+8⁰C, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում՝ +10…+12⁰C: Երկրորդ ասնօրյակում միջին ջերմաստիճանը +1.5…+2.0⁰C-ով բարձր է առաջին տասնօրյակի ջերմաստիճանից, սակայն լեռնային շրջաններում դեռ հնարավոր է ջերմաստիճանի նվազում մինչև

-15…-20⁰C: Երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը կազմում է +6.6⁰C:Միջին առավելագույն ջերմաստիճանը Շիրակում գրանցվում է` +17…+20⁰C, Լոռիում` +20…+24⁰C, Տավուշում` +20…+25⁰C, Գեղարքունքիում` +13…+17⁰C, Արարատյան դաշտում` +25…26⁰C, Սյունիքում` +23…+29⁰C:Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը 2008թ ապրիլին Սյունիքի հովիտներում հասել է +35…+36⁰C Արարատյան դաշտում` +33…+35⁰C,

Տավուշում` +29…+30⁰C (Բագրատաշեն 32…34⁰C):Ապրիլի առաջին տասնօրյակում հովտային շրջաններում գրանցված բացասական ջերմաստիճանը համարվում է ցրտահարություն, որը խիստ վտանգավոր է գյուղատնտեսության համար՝ այստեղ սկսվում է պտղատու ծառերի ծաղկումը, կատարվում է գյուղատնտեսական կուլտուրաների

(հացահատիկի, կարտոֆիլի և այլն) ցանքը և տնկումը: 2004թ ապրիլի 5-ի գիշերը, գրանցված նվազագույն ջերմաստիճանները ցածր էին ապրիլին երբևէ գրանցված բացարձակ նվազագույն ջերմաստիճաններից՝ լեռնային շրջաններում գրանցվեց -16…-21⁰C (Մասրիկում`-23⁰C), Լոռիում` -11…-16⁰C, Տավուշում, Արարատյան դաշտում և Սյունիքի նախալեռներում` -5…-10⁰C, Սյունիքի հովիտներում` -2…-4⁰C):

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.