Արդյոք Ռուսաստանը կհամարձակվի հերքել Բաքվին..Ադրբեջանը հրապարակել է Շուշիում Իսկանդերի հրթիռների բեկորների կորդինատները

Արդյոք Ռուսաստանը կհամարձակվի հերքել Բաքվին. Ադրբեջանը

հրապարակել է Շուշիում Իսկանդերի հրթիռների բեկորների կորդինատները…Ադրբեջանի ականազերծման գործակալությունը հայտարարել է , թե իրականացված որոնողական գործողության ընթացքում Շուշիում մարտի

15-ին հայտնաբերվել են պայթած երկու հրթիռի բեկորներ։ Հրթիռի նույնականացման համարը (9M723) ստուգելու ընթացքում պարզվել է, որ դրա բեկորները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համակարգին:

Նույնիսկ բաց ինտերնետային ռեսուրսներում որոնելիս կարելի է պարզել, որ 9M723 նույնականացման համարը պատկանում է «Իսկանդերին», հայտարարել է ANAMA-ի ներկայացուցիչը..Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պ шտերшզմի ժամանակ կիրառված Իսկանդերը չի պայթել, կամ պայթել է 10 տոկոսով։ Ռուսական

կողմը կոշտ արձագանք տվեց դրան, իսկ ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, թե Իսկանդեր չի կիրառվել: ՌԴ ՊՆ-ին երկրորդեց Բաքվի ղեկավար Ալիեւը, ով նույնպես հայտարարեց, թե իսկանդեր չի կիրառվել: Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց: Եվ ահա, Բաքվի ANAMA-ի ներկայացուցիչը հայտնում է իսկանդերի բեկորների մասին:

Հետաքրքիր է՝ ՌԴ ՊՆ-ն կհամարձակվի՞ հերքել ԲաքվինԻսկանդերի սկանդալին հետեւեց ռուսական մետաղի ջարդոնի 3 միլիարդանոց նոր ծրագիրն ու հայ-ռուսական համատեղ զորախմբին Հայաստանի անվտանգությունը պատվիրակելը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.