Ռոբերտ ես հիմա կպատռեմ քո դիմակը…կասեմ թե ինչ խաղեր է գնում…Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցը

«Սակայն Թուրքիայի հետ հարաբերություններում մենք

պետք է հաշվի առնենք, որ 1915թ. տեղի է ունեցել ցեղաս պանություն, որի պահանջատերը Հայաստանի ժողովուրդն է, և այժմ Թուրքիան էլ պետք է գիտակցի, որ հարաբերությունների շտկման համար միայն ինչ-որ

քաղաքական գործիչների հայտարարություններով չէ, պետք են մոտեցնող քայլեր»,- ասաց Քոչարյանը։«Երբ ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը գնում էր Օզալի թաղ մանը, էստեղ շատ քաղաքական ուժեր դիտեցին դա որպես դավա ճանություն,

սակայն դա քաղաքական առումով ճիշտ քայլ էր, չէ՞։ Քաղաքականությունը առաջին հերթին հնարավորությունների օգտագործման արվեստն է»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը և որպես օրինակ բերեց ռուս-թուրքական հարաբերությունները․ ռուս-թուրքական պատերազմներից հետո էլ 2 պետությունները շարունակում են խոսել։

Հարցին՝ արդյոք որևէ մակարդակում կա՞ որևէ խոսակցություն պաշտոնական Թուրքիայի հետ, Քոչարյանը պատասխանեց, որ չի կարող ասել։«Ես մի բան կարող եմ ասել, որ պետք է ունենալ այնպիսի խոսակցություններ, որոնք միտված կլինեն տարաբնույթ խնդիրների լուծմանը, օրինակ՝ գե րիների հարցը, եկեղեցին էլ կարող է անելիք ունենալ, տարբեր պաշտոնյաներ, գործարարներ, անհատներ և այլն։ Խոսել պետք է։Եվ այս հայտարարությունը ստորոգրելուց հետո, պատ երազմի ավարտից հետո ես ասել եմ, որ դասեր պետք է քաղենք պարտությունից, որպեսզի կարողանանք վերականգնել մեր հնարավորությունները ու պետք է ճշտենք՝

մեր հարաբերությունները ինչպես ենք կառուցում հարևանների հետ, բոլորի հետ․ ի՞նչ է, հայ-վրացական հարաբերությունները շոկոլադայի՞ն են։Բոլոր հարաբերություններում ամեն մեկը փորձում է իր շահերից բխող օրակարգ ձևակերպել, և, բնականաբար, հարևանների հետ կարելի է նաև խոչընդոտները հաղթահարել»,- ասաց Քոչարյանը։

Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Առաջին ալիքին տված հարցազրույցում պատասխանելով «Թուրքիան Հայաստանի համար թշնամի՞ պետություն է, թե՞ ոչ» հարցին, ասել էր․ «Մեր մոտեցումներում որոշակի շտկումներ պետք է լինեն»։ Գրիգորյանի հայտարարությունը քննադատության է արժանացել։ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ԱՂԲՅՈՒՐՈՒՄ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.