Հրատապ լուր հայության համար…Բոլորը սպասում էին սրան…

Հայաստանն

ու Վրաստանը ակտիվ շփումների մեջ են ցամաքային սահմանի վերաբացման նպատակով, այսօր «Ազատությանը» փոխանցեցին Արտգործնախարարության լրատվական ծառայությունից՝ հրաժարվելով, սակայն, նշել որևէ

ժամկետ, թե ուղևորահոսքի համար մոտ մեկ տարի փակված հայ-վրացական ցամաքային սահմանը երբ կբացվի։Ի տարբերություն ուղևորափոխադրումների՝ հայ-վրացական ու հայ-իրանական ցամաքային սահմանով բեռնափոխադրումները անխափան իրականացվել են կորոնավիրուսի համաճարակի ողջ ընթացքում։

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան երեկ հայտարարեց, թե իր երկրի կառավարությունը քննարկում է Վրաստանի ցամաքային սահմանների բացման հնարավորությունը։ Քովիդի պատճառով Թբիլիսին իր ցամաքային սահմանները փակեց անցածտարվա մարտից։ Այս տարվա փետրվարից

Վրաստանը սկսեց աստիճանաբար բացել օդային սահմանները մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար՝

կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի առկայության պայմանով։ Նպատակը՝ զբոսաշրջության ծավալների վերականգնումն է։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.