Բրազիլիայում
կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամին նման տարատեսակ է հայտնաբերվել, որը կարող է նաև բրազիլական շտամի
էվոլյուցիայի ենթարկված շտամ լինել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բուտանտան ինստիտուտի նախագահ Դիմաս Կովասին:«Այն նման է հարավաֆրիկյան շտամին»,
-ասել է նա լրագրողների հետ զրույցում:Միևնույն ժամանակ, ախտորոշված մարդիկ չեն ճանապարհորդել և չեն շփվել աֆրիկյան երկիր այցելած մարդկանց հետ: Դեպքերը հայտնաբերվել են Սան Պաուլու նահանգում:
Կովասը նշել է, որ հավանականություն կա, որ հայտնաբերված վիրուսը կարող է լինել բրազիլական P1 շտամի էվոլյուցիայի հետևանք