Բաքուն «թարմացնում» է «Իսկանդերի» թեման..ինչ կատարվեց

Բաքուն հայտարարել

է, թե Շուշիում հայտնաբերել են «Իսկանդերի» բեկորներ, ինչը նշանակում է, որ հայկական զինուժը կիրառել է «Իսկանդեր»:Բաքուն «թարմացնում» է «Իսկանդերի» թեման, և հարց է առաջանում, թե ինչու: Բանն այն է, որ երբ Հայաստանի վարչապետ Փաշինյանը խոսեց

«Իսկանդերի» մասին, ինչից հետո ծավալվեցին թե՛ Հայաստանի ներքաղաքական՝ ԳՇ ուղղությամբ, թե՛ հայ-ռուսական բավականին բուռն զարգացումներ, Ադրբեջանը կանգնեց Ռուսաստանի «կողքին»: Ռուսաստանի Գլխավոր շտաբը հայտարարել էր, թե 44-օրյա պատերազմի ընթացքում չի եղել «Իսկանդերի» արձակում:

Ալիևն էլ հայտարարեց, թե իրենք որևէ կերպ չեն արձանագրել «Իսկանդերի» արձակում: Այժմ, ահա, Բաքուն հայտարարում է, որ «Իսկանդերը» արձակվել է Շուշիի ուղղությամբ: Այսինքն՝ Բաքուն փաստորեն հայտարարում է, որ ռուսական Գլխավոր շտաբը ճիշտ չէ՝ կա՛մ չի տիրապետում իրավիճակին, կա՛մ ստում է: Թե՞ ստում է Բաքուն:

Համենայնդեպս, սուտ, թե ճիշտ՝ այդուհանդերձ խիստ ուշագրավ է, որ Ադրբեջանը մեջտեղ է բերում «Իսկանդերի» թեման: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչ թեմա կա Ռուսաստանի հետ: Պետք է ուշադրության արժանացնել հանգամանքը, որ «Իսկանդերի» բեկորներ հայտնաբերելու մասին Ադրբեջանը խոսում է Պուտինի անձնական դերի մասին Պեսկովի հայտնի հայտարարությունից հետո: Նախօրեին, անդրադառնալով դրան,

հարցեր էի բարձրացրել, այդ թվում և այն, թե ո՞ւմ է ակնարկում Պեսկովը կամ սպառնում, թե պետք չէ մոռանալ Պուտինի անձնական դերը:Արդյոք նրա խոսքերն ուղղված էին Բաքվի՞ն: Իսկ ի՞նչը կարող էր լինել դրա պատճառը:

Թե՞ Ադրբեջանի խնդիրը Ռուսաստանի հետ չէ, այլ Բաքուն փորձում է, այսպես ասած, թարմացնել հայ-ռուսական «վեճը» ՝ այդպիսով ճնշում ստեղծելով Հայաստանի վրա: Ինչպե՞ս է Ադրբեջանի տարածած տեղեկատվությանը արձագանքելու Ռուսաստանի Գլխավոր շտաբը:

Պնդելո՞ւ են, որ չի եղել «Իսկանդերի» կիրառում:mediaroom.am

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.