Վարդան Ղուկասյանի լռելու նախապայմանը միայն ձեր ինքնախոստովանական ցուցմունքն է

Վարդան

Ղուկասյանի լռելու նախապայմանը միայն ձեր  ինքնախոստովանական ցուցմունքն է․ Արտակ Գալստյան Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«Վարդան Ղուկասյանի լռելու նախապայմանը միայն ձեր ինքնախոստովանական ցուցմունքն էՆոր ինձ հետ կապնվեց վստահորդս՝ Վարդան Ղուկասյանը:

Պատմեց մի հետաքրքիր զանգի մասին և ուղարկեց ձայնագրությունը: Առաջին ուսումնասիրությունից պարզ դարձավ,

որ զանգահարողը փորձում է Վարդան Ղուկասյանի դեմ կրկին կեղծ մեղադրանք սարքել և կրկին շորթում:Առայժմ անուններ չեմ հրապարակի, դա Վարդան Ղուկասյանի գործն է:Իմ կողմից կասեմ հետևյալը՝ պարոնայք, այս անգամ չի ստացվի, պետք չէ նրան կաշառել, լռելու դիմաց գույքային առաջարկներ կատարե

լ, հետո էլ փորձել դա որպես շորթում ներկայացնել, նաև հիշեցնեմ, որ ձեր առերևույթ հանցագործությունների փաստով Վարդան Ղուկասյանը արդեն իսկ ներկայացրել է հաղորդումներ ՀՀ իրավապահ

մարմիններին, իսկ այդ հանգամանքը ինքնին բացառում է շորթման հանցակազմը:Լիազորված եմ նաև Վարդան Ղուկասյանի անունից ձեզ հայտնելու, որ նրա լռելու միակ նախապայման կարող է հանդիսանալ միմիայն ձեր կատարած հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքը ուղղված գլխավոր դատախազին:Կարծում եմ հստակ շարադրեցի և հասցեատերերը հասկացան»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.