Դեռ չեմ քայլում,բայց դա էլ կշտկվի….Գայանե Ասլամազյանի հետ վատ բան է պատահել

«Դեռ

չեմ քայլում,նբայց դա էլ կշտկվի»․ Գայանե Ասլամազյան Իր միկրոբլոգում հրապարակված կադրում հաղորդավարուհին կրում է սեւ հանդերձանք․ մարմինն ընդգծող տաբատ, կարճաթեւ բլուզ։ Լուսանկարում երեւում է նաեւ,

որ նրա ոտքը վնասված է։«Վերջապես երեք ամիս անց բժիշկական կենտրոններ այցելելուց բացի այլ տեղ եկա! Դեռ չեմ քայլում, բայց դա էլ կշտկվի», — հրապարակմանը կից գրել է Գայանե Ասլամազյանը:Ավելի վաղ Գայանե Ասլամազյանը գրառում էր կատարել՝ նշելով՝ «մեզ ջնջում են քարտեզի վրայից»։«Երեք տարի է՝ ազգս անցյալով է ապրում:

Նախկիններ ասելով, նախկիններին մեղադրելով, նախկինների արած ու չարածները քննարկելով և դատապարտելով: Լավ, ձեզ հե՞չ հետաքրքիր չի սրանք ապագայի մասին ինչ են մտածում, ապագա կա՞ սրանց մտքում ընդհանրապես, թե՞ միայն նախկինների ստվերն է արդիական:Այնքան չհարցրեցիք սրանց ծրագրերի մասին մինչեւ հիմա չեք հասկանում, որ երկիր ենք կորցրել, չեք հասկանում, որ ոչնչացման ճանապարհին ենք,

չկա սրանց ծրագրերում ապագա:Այն, ինչ իրենք ապագա են համարում, ձեր մի առավոտ մղձավանջի կարող է վերածվել, որովհետեւ ձեր շատ բարի եւ խաղաղասեր հարեւանը գիշերը քնած ժամանակ ձեր հարազատներին կկոտորի:

Ու չասեք, որ իրենցից հեռու է, չասեք, որ նման փորձ չունենք, չասեք, որ փոխվել են: Կարեւորում եք առեւտուրը գերության մեջ մնացած տղեքից, երեւակայական զարգացումը կարեւորում եք հերոսաբար հանուն հայրենիքի զոհված տղաներից:Ապագայի մասին ստիպեք խոսեն: Ուրիշներին մեղադրելով երեք տարի է սեփական

կյանքն են միայն բարելավում: Իսկ երկիրը, սահմանների պաշտպանված լինելը, մեր հայրենակիցների անվտանգությունը, ժողովրդի ապրուստը եւ ընդհանրապես Հայաստանի ապագա գոյությունը ձեզ փաստորեն հետաքրքիր չի:Բառի բուն իմաստով մեզ ջնջում են քարտեզի վրայից… Այս ե՞րբ դարձանք այսքան կարճամիտ, անսիրտ ու անհայրենիք…»,- ֆեյսբուքյան էջում գրել էր նա։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.