Աստղագուշակ մարտի 29-ի համար

ԽՈՅ

(Aries, 21.III–20.IV)Բարենպաստ օր է աշխատանքի համար: Դուք ձեր առաջ բարձր նպատակներ կդնեք ու պատրաստ կլինեք դրանց հասնելու համար շատ աշխատել: Նոր ու օգտակար բան սովորելու, ուրիշի փորձը յուրացնելու շանս կլինի: Որոշ Խոյեր այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնց հետ երկար ժամանակ ընկերություն կանեն:

Կարող եք նախաձեռնող լինել սիրային հարաբերություններում: Հենց ձեր արարքներից ու խոսքերից հաճախ դրական փոփոխություններ կսկսվե ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը լավ նորություններ կբերի, գլխապտույտ հեռանկարներ կբացի: Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Դուք վճռական տրամադրված կլինեք, կուզենաք անհապաղ գործել: Սակայն շտապողականությունը հիմա անտեղի է, ինչ քայլ էլ որ ծրագրեք անել, այն ինչպես հարկն է մտածեք:Բարենպաստ օր է ընկերների և հին ծանոթների հետ հանդիպելու համար: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք դրական հույզեր կպարգևեն, հաճելիորեն կզարմացնեն: Որոշ Ցուլեր կհասկանան, թե ինչ սխալներ են նախկինում գործել և ինչպես ապագայում խուսափել դրանցից:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)Առավոտյան հնարավոր են փոքրիկ տհաճություններ, տարաձայնություններ մտերիմների հետ, ցավալի թյուրիմացություններ: Օրվա մնացած մասը շատ լավ կանցնի: Նոր հնարավորություններ կբացվեն, որոնցից անպայման կօգտվեք: Հնարավորություն կունենաք ծանոթանալ և ընկերանալ մարդկանց հետ, որոնք կարող են ձեզ շատ բան սովորեցնել, աջակցել:Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն, զրույցների համար թեմաներ ու բոլորին հետաքրքրող գործեր կգտնվեն: Հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառվում՝ վերադարձնեն հին պարտքերը:

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)Հարմար օր է վճռական գործողությունների համար: Եթե վերջին շրջանում մտածում էիք ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու մասին, կարող եք անցնել կոնկրետ քայլերի: Հավանական է աշխատանքի, ուսման կամ ստեղծագործ ինքնաիրացման հետ կապված նոր գաղափարներ ու ծրագրեր հայտնվեն: Նկատի ունեցեք, որ ինչքան շուտ սկսեք գործել, այնքան արագ կստանաք առաջին արդյունքները:Շրջապատողների խորհուրդներն ամեն անգամ օգտակար չեն լինի, իսկ ահա սեփական ինտուիցիային կարող եք վստահել: Հենց այն կհուշի նպատակին տանող ամենակարճ ճամփան, կօգնի խուսափել լուրջ սխալներից:

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)Օրվա առաջին կեսը հաջող և արդյունավետ կլինի: Կլուծվեն վերջին ժամանակներս անհանգստացնող խնդիրները, բարդ իրավիճակից ելք կգտնվի: Աշխատեք բոլոր կարևոր գործնական բանակցությունները մինչև կեսօր անցկացնել: Այդպես ավելի հեշտ կլինի բոլորին գոհացնող լուծում գտնելը:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)Հաջող օր է: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, գլուխ կհանեք դժվարություններից: Կողքից օգնության կարիք չի լինի, բայց եթե առաջարկեն, հրաժարվել պետք չէ: Հնարավոր է երկարատև, հաճելի ու շահավետ համագործակցության սկիզբ: Հրաշալի գաղափարներ կունենաք: Շուտով կգտնեք դրանք իրագործելու եղանակը:Ընտանեկան հարաբերությունները ներդաշնակ կլինեն, մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունն ու կոգեշնչեն: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ընտանեկան տոնի համար, որի համար անպայման առիթ կգտնվի: Ընկերները կարող են լավ նորություններ բերել:

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)Դրական միտումների ազդեցությունը գերակշռող կլինի, շատ բանի կկարողանաք հասնել: Օրը հարմար է փորձարկումներ անելու, արդեն ծանոթ խնդիրների լուծման նոր եղանակներ փնտրելու, արդարացված ռիսկի գնալու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, որոնք մյուս նշանների ուժերի սահմաններում չեն եղել:Հետաքրքիր գաղափարներ կհայտնվեն՝ կապված բիզնեսի հետ, եկամուտները մեծացնելու հնարավորություն կլինի:Ուշադրություն դարձրեք մտերիմներին. այսօր նրանք դրա կարիքը շատ կունենան և ուրախ կլինեն դրա համար: Կարող եք տան համար պիտանի իրեր գնել. այստեղ ընտրության հարցում չեք սխալվի:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)Նոր ծրագրեր ու հրաշալի գաղափարներ կհայտնվեն: Դուք կհասկանաք, որ մտածածն իրագործելու համար պիտի դժվարություններ հաղթահարեք, և դա ձեզ չի վախեցնի: Գործնական ակտիվությունը շատ մեծ կլինի, դուք կկարողանաք առաջ անցնել մրցակիցներից, ամրապնդել ձեր դիրքերը:Օրվա կեսը բարենպաստ է բանակցությունների, պոտենցիալ գործընկերների հետ հանդիպումների համար: Տարաձայնություններ հազիվ թե առաջանան, իսկ եթե դա տեղի ունենա, շուտով կկարողանաք փոխհամաձայնության հասնել: Երեկոն ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և հարմար է անսովոր ժամադրության համար: Հեշտությամբ ինչ-որ բանով հաճելիորեն կզարմացնեք սիրելիին:

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)Շրջապատողների հետ լեզու գտնելը երբեմն բարդ կլինի: Կոնֆլիկտներից խուսափելու, փոխհամաձայնության հասնելու, սուր անկյունները հարթելու համար պիտի ջանքեր գործադրեք: Կարևոր է հասկանալը, որ վեճեր պետք չեն ո՛չ ձեզ, ո՛չ շրջապատողներին և աշխատեք ձեզ բարեհամբույր պահել, որքանով որ դա թույլ են տալիս պայմանները: Շատ Աղեղնավորների կօգնի ավելի վաղ ստացած փորձը:Երեկոյան հին նախասիրությանը վերադառնալու, ձեզ վաղուց հետաքրքրող բաներով զբաղվելու հնարավորություն կլինի: Դուք արագ կսովորեք այն, ինչ կարող է պետք գալ: Ձեր հաջողությունները կուրախացնեն մտերիմներին: Լավ է նախաձեռնող լինեք. ձեզ ընդառաջ կգան:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)Կենտրոնացեք ձեր գործերի ու հետաքրքրությունների վրա: Չարժե չափազանց շատ ժամանակ տրամադրել շրջապատողներին, անհանգստանալ նրա մասին, թե ինչ են ձեր մասին մտածում, ինչպես են գնահատում ձեր արժանիքներն ու ձեռքբերումները: Միայն դուք կարող եք որոշել, թե ինչն է կարևոր, իսկ ինչի մասին մտածել չարժե:
Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, տարաձայնությունների առիթներ չեն լինի: Գումարի հետ զգույշ եղեք, քանի որ հակված կլինեք այն չմտածված ծախսել, իրեր գնել, որոնց կարիքն առանձնապես չունեք:

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)Դուք հաջողության կհասնեք, եթե ձեռքերը ծալած չնստեք և գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Լավ օգնականներ և հուսալի համախոհներ գտնելու շանս կա: Դրա հետ միասին դուք չպետք է մերժեք ուրիշների աջակցության խնդրանքները: Բարենպաստ օր է գործնական բանակցությունների համար: Չեն բացառվում առաջարկները, որոնց կուզենաք անմիջապես համաձայնությամբ պատասխանել:Հավանական են փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մի վախեցեք նախաձեռնող լինել, խոսել ձեր զգացմունքների մասին: Մարդը, որի համար թանկ եք, ձեզ անպայման ճիշտ կհասկանա:

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)Օրվա առաջին կեսն արդյունավետ օգտագործեք: Դա հաջող շրջան է, որի ժամանակ շատ բան կարող եք հասցնել: Ճիշտ է, պիտի շատ արագ գործեք, իսկ մտորումների համար ժամանակ քիչ կլինի: Բարեբախտաբար, ամենաակներև լուծումները հաճախ ճիշտ կլինեն, և դուք համարյա չեք սխալվի:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.