30-անց ես,ուրեմն այս հոդվածը քեզ համար է

Ժելատինով

դիմակ` դեմքի մաշկի խնամքի համար Յուրաքանչյուր կին ծանոթ է ժելատինի հետ: Հաճախ է օգտագործում խոհանոցում, դրանով պատրաստում ժելե, մարմելադ, նույնիսկ պաղպաղակ: Բայց քչերը գիտեն, որ դրա օգնությամբ կարելի է ոչ միայն խոհարարական խնդիրներ լուծել,այլ նաև տնական միջոցներ պատրաստել մաշկի խնամքի համար:

Եթե դու 30-ն անց ես, ուրեմն այս հոդվածը քեզ համար է Ժելատինով տնական դիմակը կդառնա քո սիրելի միջոցը մաշկի խնամքի համար, քանի որ ոչնչով չի զիջի թանկարժեք կոսմետիկ միջոցներին, որ վաճառվում են խանութներում:Մենք առաջարկում ենք ժելատինային հիմքով դիմակ, որովհետև այն արագ է ազդում, ձգում և ուղղում է դեմքի օվալը:

Փորձեք այս հեշտ ու միշտ ձեռքի տակ գտնվող պարագաներից դիմակն ու առաջին իսկ կիրառումից կհամոզվեք, որ այն արդյունավետ է:Սնուցող այս դիմակը լավագույններից է թոշնող ու ծերացող մաշկի համար:

Բաղադրիչներ 1 թեյի գդալ ժելատին 7 թեյի գդալ սառը ջուր, կամ կաթ 1 թեյի գդալ կարագ Պատրաստումը և կիրառման եղանակը Ժելատինի վրա լցնել հեղուկը, թողնել 10–15 րոպե, որ ուռչի:Ջրային բաղնիքի վրա հալեցնել ստացված խառնուրդը, ավելացնել կարագը, թողնել, որ այն լավ հալվի:

Ամբողջը լավ խառնել, սառեցնել և քսել մաքուր մաշկին, թողնել 20 րոպե: Այնուհետև բամբակե խծուծով հեռացնել դիմակի մնացորդները և լվանալ դեմքը տաք ջրով: Թարմ ու երիտասարդ մնացեք միշտ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.