Նոր փոփոխություն դպրոցներում….

MediaArm.am

-ԿԳՄՍ նախարարությունը դպրոցների կառավարման համակարգում նոր մոտեցում է որդեգրել։ Նախարար Վահրամ

Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձեւավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես

ներմուծվում է դպրոցների միացյալ եւ առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է Համաձայն կարգի` հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձեւավորվում է 3 տարի ժամկետով` իբրեւ առանձին հաստատության խորհուրդ`

առնվազն 3 հազար բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրեւ միացյալ խորհուրդ` առավելագույնը երեք հաստատության համար:Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը

կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Խորհրդի անդամներին առաջադրում են ԿԳՄՍ նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան), մանկավարժական եւ ծնողական խորհուրդները,

տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Այս կարգի փոփոխությամբ պետությունն ուզում է ուղղակիորեն միջամտե՞լ տնօրենների նշանակման գործընթացին, թե՞ ոչ։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.